կարևոր
2158 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-13 21:27

Բաքվի բռնապետը շարունակում է սպառնալ Հայաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաքվի բռնապետը շարունակում է սպառնալ Հայաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է Ադրբեջանի համար էլ ընդունելի լինի. Փաշինյանը բազմիցս կրկնեց հայտնի հայտարարությունը:

Բաքվի բռնապետը կրկին հոխորտում է՝ իր համար Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Ղարաբաղի հարց չկա:

Սա  Ադրբեջանի համար ընդունելի միակ լուծումն է: Պաշտոնական Երեւանից կրկին արձագանք չկա: Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն է շնորհակալություն հայտնում Ալիեւին անկեղծության համար:

Ալիեւը չի մոռանում իր հարազատ սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի իշխանությունների հետ ու հիշեցնել՝ հասել ու հասնում են իրենց ուզածին: Պարծենում է իր 100 հազարանոց բանակով ու հատուկ անունով կոչում Արցախի մի մասը գրավելու՝ իրենց գործողությունը:

Ադրբեջանում արցախահայության ապրելը անհնար է համարում մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ալիեւը խոսել է նաեւ Լաչինի միջանցքի փոխարեն նոր երթուղու շինարարական աշխատանքների մասին, նշել, որ վերջին 6-7 ամիսներին, շինարարական ընկերության ներկայացուցիչների աշխատանքն առանց ռուս խաղաղապահների է իրականացվել եւ նրանք տեղում հնարավորություն են ունեցել շփվելու հայ բնակիչների հետ: Այսինքն, Փաշինյանի ու թիմի կողմից հակառուսական տրամադրություններ ստեղծելուն զուգահեռ, Բաքվի բռնապետն օգտվում է առիթից ու բացահայտ խոսում երրորդ երկրից ձերբազատվելու իր մտադրության մասին: Ալիեւը ակնարկում է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել առանց միջնորդների՝ այս դեպքում՝ ռուսների:

Եթե նկատի ունենանք, որ Արցախում խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետի ավարտին 3 տարի է մնացել, բնականաբար հասկանալի էր, որ արդեն հիմք է նախապատրաստվում խաղաղապահների ժամկետի չերկարացման կամ երկարացման դիմաց մեծ գին պահանջելու համար:

Իսկ հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության ուղղված ցանկացած քայլ, ծրագիր ինքնին ողբերգություն է:

Ադրբեջանի նախագահն ասում է՝ չի ցանկանում նոր պատերազմ, բայց աքլորանում է՝ Բաքուն կատարելու է իր բոլոր ցանկությունները, երբ ժամանակը գա:

Մանրամասնները Անի Նահապետյանի տեսանյությում։