կարևոր
2140 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-13 12:54

Նոր քրեական օրենսգիրքն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ». Մելիքյան

Նոր քրեական օրենսգիրքն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ». Մելիքյան

Նոր քրօրն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ», որոնք այսօր չեն կիրառվում, բայց երբ սկսի իսկապես հուժկու ընդդիմադիր շարժում (էական չէ՝ ներկայիս ընդդիմադիրների, թե մեկ ուրիշ իրական ընդդիմադիր ուժի առաջնորդությամբ), ապա այդ հոդվածները միանգամից գործի են դրվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այդ որոգայթներից մեկը 329 հոդվածն է՝ «ազգային-կրոնական թշնամանքի» հոդվածի նոր խմբագրությունը։ Ինքներդ դատեք՝ ում ուզեն՝ կարող են դատել, այդ թվում այս ճապոնական հոկկայի հեղինակին ու բեմադրիչ ռեժիսորին.
«Սլանում էր մետաղը՝ ուրախ ու զվարթ,

Չե՛ք հասցնի հասնել Զվարթնոց։

Ո՛չ, Չաուշեսկու մասին չէ»»։