կարևոր
1555 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-12 21:17

Հայաստանում քաղաքական ակտիվության համար կալանավորում են. իրավաբաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապօրինի ազատազրկված են Գերասիմ Վարդանյանը, Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Ավետիք Չալաբյանը. իրավագետ Վահե Գրիգորյանի գնահատականն է: Այս մարդկանց մեղսագրված արարքները ճնշման եւ վախի մթնոլորտ ձեւավորելու փորձի շրջանակում են: Շինծու քրեական գործերով մեկուսացնում են քաղաքական գործընթացներում ակտիվ անձանց:

Քրեական գործեր են հարուցում, մարդկանց կալանավորում, հետո ազատ են արձակում ու գործը մնում է՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է ասում: Իրավապաշտպանը որպես օրինակ մատնանշում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի կալանավորումը:

Հայաստանում  ներպետական  իրավական մեխանիզմները  չեն գործում այն դեպքում, երբ իշխանությունը որոշում է մարդ բանտարկել,-հայտարարում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: Ըստ փաստաբանի, Հայաստանում կալանավորումը ակտիվ գործիչների հանդեպ կիրառվում է,որպես պատիժ: Քաղաքական ենթատեքստով քրեական գործերը, իրավաբանների խոսքով, մակագրվում են իշխանության կամակատար դատավորներին:

Իշխանություններն ակնհայտ քաղաքական հետապնդումներ, կալանավորումներ, բռնաճնշումներ են կիրառում, սակայն միջազգային կառույցները լուռ են:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ստեղծված իրավիճակը սթափ ձեւով  վերլուծելու կոչ է անում: 

Հայաստանում գործում է «Մուսոլինիի սկզբունքը»՝  ընկերներին ամեն ինչ թույլատրելի է, իսկ հակառակորդների համար կան օրենքներ. ասում է Ավետիք Իշխանյանը: Նա իրավապաշտպան հզոր  շարժում սկսելու կոչ է անում:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։