կարևոր
1030 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-12 16:54

Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ-2023»-ն ընդունելու իրավունքի համար

Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ-2023»-ն ընդունելու իրավունքի համար

Անգլիայի վեց քաղաքներ եւ Գլազգոն մտել են «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման հավակնորդների կարճ ցուցակ, որը Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՄ) որոշմամբ 2023 թվականին կկայանա Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտարարել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը ԵՀՄ-ի հետ պետք Է ընտրի հաղթող քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհավորում ենք Բիրմինհամին, Գլազգոյին, Լիդսին, Լիվերպուլին, Մանչեսթրին, Նյուքասին եւ Շեֆիլդին: Հայտերի բազմազանությունը, որոնք ստացվել են Միացյալ Թագավորության բոլոր անկյուններից, ցնցող Էր,- հայտարարել Է կորպորացիայի ներկայացուցիչ Քեյթ Ֆիլիպսը:- Մենք ձգտում ենք առաջիկա մրցույթը դարձնելու հիրավի բացառիկ եւ ունակ պատշաճը հատուցելու ինչպես գեղեցիկ երկիր Ուկրաինային, այնպես Էլ արժանի ներկայացնելու Մեծ Բրիտանիայի երաժշտական եւ ստեղծագործական տաղանդներին իրենց ամբողջ բազմազանությամբ»: Մրցույթն ընդունելու ցանկություն Էին հայտնել Բրիտանիայի 20 քաղաքներ, որոնցից ընտրվել Է յոթը, որոնք ունեն նման մասշտաբի միջոցառումների կազմակերպման առավել մեծ փորձ: Այժմ դրանք պետք Է պատրաստեն ավելի մանրամասն հայտեր, որոնք կքննարկի կորպորացիան:

Հաթող կդառնա այն քաղաքը, որը կհավաքի առավելագույն թվով բալեր մի շարք ցուցանիշներով, որոնք կգնահատի Բի բի սին: Սպասվում Է, որ մրցույթի անցկացման վայրը հայտնի կդառնա աշնանը: «Եվրատեսիլի» 66-րդ մրցույթում, որը տեղի ունեցավ Թուրինում, հաղթանակ տարավ ուկրաինական Kalush Orchestra հիփ հոփ խումբը՝ «Ստեֆանիա» երգով: Երկրորդ տեղը բաժին հասավ Մեծ Բրիտանիային, իսկ երրորդն՝ Իսպանիային: Ըստ ավանդույթի «Եվրատեսիլն» անցկացվում Է այն երկրում, որը հաղթանակ Է տարել նախորդ մրցույթում:

Ուկրաինան հայտարարել Է 2023 թվականին «Եվրատեսիլն» ընդունելու պատրաստակամության մասին, սակայն ԵՀՄ-ն հայտնել Է, որ մրցույթը հնարավոր չի լինի անցկացնել Ուկրաինայում մասակիցների անվտանգության ապահովման բարդությունների պատճառով: Այդ առնչությամբ ԵՀՄ-ն սկսել Է բանակցություններ Բի բի սիի հետ Միացյալ Թագավորությունում մրցույթը կազմակերպելու շուրջ եւ համաձայնություն Է ստացել: Մեծ Բրիտանիան «Եվրատեսիլը» կազմակերպել Է ութ անգամ՝ ավելի, քան ցանկացած այլ երկիր: Վերջին անգամ երգի մրցույթը թագավորությունում տեղի Է ունեցել 1998 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: