կարևոր
1114 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-12 14:23

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է HIMARS-ի զինամթերք, հաուբիցներ և անօդաչու սարքեր

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է HIMARS-ի զինամթերք, հաուբիցներ և անօդաչու սարքեր

Ուկրաինան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը խնդրել է ապահովել ամերիկյան HIMARS բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի զինամթերքի մատակարարում, ինչպես նաև արդեն իսկ մատակարարված M777-ից բացի հաուբիցների նոր տեսակները: ՏԱՍՍ-ը գրում է, որ  այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան՝ ուրբաթ օրը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, HIMARS-ի մատակարարումները կարևոր նշանակություն են ունեցել մարտերի անցկացման համար:

«Թեև Ուկրաինան արդեն ստացել է բազմաթիվ նման համակարգեր, երկրին անհրաժեշտ է ավելի շատ հեռահար հարվածային սպառազինություն»,-ասել է նա: