Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 15-ին՝ ժամը 09:00-18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի (մասնակի), Նորքի 1-ին նրբանցքի (մասնակի), Նորքի 2-րդ փողոցի առանձնատների գազասպառողների, նույն օրը՝ ժամը 10:00-15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ծատուրյան, Ավետիսյան, Ստեփանյան, Իսակովի, Ալավերդյան, Սարոյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: