կարևոր
1093 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-12 12:18

Ֆրանսիայում հանդես են եկել Ռուսաստանի հետ երկխոսության ուղու պահպանման օգտին

Ֆրանսիայում հանդես են եկել Ռուսաստանի հետ երկխոսության ուղու պահպանման օգտին

Ֆրանսիան հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության համար հնարավորությունը պահպանելու օգտին, որն անհրաժեշտ կլինի, երբ գա բանակցությունների ժամանակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոտոսի 12-ին «Ֆրանս Էնֆո» ռադիոկայանի եթերում այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը: '

«Ռուսաստանի հետ երկխոսության համար ուղին անհրաժեշտ Է պահպանել այն պահի համար, երբ գա բանակցությունների ժամանակը,- ասել Է Լեժանդրը:- Այժմ բանակցությունների փուլը չԷ, այժմ մարտական գործողությունների փուլն Է, բայց կգա այն պահը, երբ բանացությունների փուլն անհրաժեշտ կդառնա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: