կարևոր
841 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-12 10:42

Իրանը պլանավորում է «Խայամ» տիպի ևս երեք արբանյակ ստեղծել

Իրանը պլանավորում է «Խայամ» տիպի ևս երեք արբանյակ ստեղծել

«Խայամ» արբանյակը հաջողությամբ ուղեծիր է դուրս եկել։ Իրանի ինովացիոն ընկերությունները տարբեր ոլորտներում կօգտագործեն «Խայամ» արբանյակից արված լուսանկարներն ու տվյալները։ Այդ մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, թվիթերյան իր էջում գրել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բախորի Ջախրոմին։

«Խայամ» տիպի ևս երեք արբանյակի ստեղծում Իրանի կառավարության օրակարգում է»,-գրել է Ջախրոմին։