Խոսքն անշարժ գույքի մասին է: Լեւոնը 6 ամիս է՝ բնակարան գնելու փնտրտուքի է: Ասում է՝ գները օր-օրի են բարձրանում, ու թեեւ բնակարանն անհրաժեշտություն է, բայց դեռ սպասում է:
Ընդհանուր առմամբ, բնակարանների գներն աճել են սկսած 2021 թվականից. փաստում է անշարժ գույքի գործակալության ղեկավարը: Ընդ որում` ամենուր, ոչ միայն թանկ շրջաններում կամ նորակառույցներում: Ըստ Վահե Դանիելյանի՝ գները բարձրացել են 30-ից-40%-ով, իսկ վարձակալությունը՝ մոտ 50 %-ով:
Պատճառները, մասնագետի խոսքով, մի քանիսն են. շինանյութի թանկացումը, հիփոթեքային վարկի՝ ավելի հարմար պայմաններով տրամադրումը, ինչպես նաեւ օտարերկրացների՝ մասնավորապես ռուսների ներհոսքը, ինչը հանգեցրել է շուկայում պահանջարկի կտրուկ աճի:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են 30,8 տոկոսով: Վահե Դանիելյանը նշում է՝ կոմիտեի թվերը ճիշտ են քանակի առումով, սակայն գների որոշակի շեղում կա, քանի որ շուկան իրականում դեռեւս դոլարով է:
Կանխատեսումների համաձայն՝ անշարժ գույքի գները ոչ միայն չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։