կարևոր
1300 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-11 16:14

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կողմերին կոչ անելով երկու զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։

«Վերահաստատում ենք բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների: Դա վերաբերվում է նաև Լաչինի միջանցքին, որի շուրջ ստեղծված իրավիճակը  պետք է լուծվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա, որը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա վերաբաշխմամբ այս երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը:

Նրա խոսքով՝ բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը, խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով:

«Քաղաքական ինտենսիվ քննարկումներին զուգահեռ ակտիվորեն աշխատում են նաև ռուս խաղաղապահները, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ավելի վաղ և Բաքվում, և Երևանում մեկ անգամ չէ որ ընդգծել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերակատարությունը։ Խաղաղապահների նկատմամբ առանձին քննադատություններն արդարացի չենք համարում», - ասել է Նեչաևը։