կարևոր
1816 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-11 14:54

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է մինչեւ օգոստոսի վերջ Մոսկվա-Երեւան-Բաքու բարձր մակարդակով շփումների մասին

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է մինչեւ օգոստոսի վերջ Մոսկվա-Երեւան-Բաքու բարձր մակարդակով շփումների մասին

Մոսկվան նախատեսում է մինչեւ օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ հանդիպումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ուղղություններով։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչայեւը՝ պատասխանելով ռուսական հարթակում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Ցանկացած շփում բարձր մակարդակով՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, մեկնաբանվում է նախագահի աշխատակազմի կողմից։ Ընդ որում՝ պլանների մեջ է բարձր մակարդակով եռակողմ շփումների կազմակերպումը... Ավելի կոնկրետ տեղեկություն կտրամադրենք ավելի ուշ»,- ասել է Նեչայեւը։