կարևոր
1330 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-11 13:52

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 հազար դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 հազար դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 25 815-ով՝ մեկ օր առաջվա 23 771-ի դիմաց: Այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մարտի 25-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 25 հազարից ավելի դեպք: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 796 472 դեպք: Մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 52-ով՝ մեկ օր առաջվա 56-ի դիմաց՝ մինչեւ 382 954: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակն ավելացել Է 14 221-ով՝ մեկ օր առաջվա 14 552-ի դիմաց՝ մինչեւ 18 089 941, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: