կարևոր
1213 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-11 12:45

Հայկական սրբազան հողի շարունակական հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը․ Վարդան Ոսկանյան

Հայկական սրբազան հողի շարունակական հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել՝ էլ ավելի լկտիացնելով ոսոխին։

Նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարությունը և դրան հաջորդած ու արդեն Բերձոր հասած հայկական սրբազան հողի շարունակական հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը։

Իրենց հարգող ազգերը գոնե արձանագրում են նման ամոթալի էջերը և պատրաստվում կորուսյալ տարածքների վերանվաճման։

Իսկ այդ վերանվաճման պատրաստությունը պետք է սկսել այսօրվանից՝ առնվազն մոտակա տարիներին գոնե թշնամական բնակության և ամրապնդման համար անպիտան դարձնելով դավադրաբար հանձնվող բոլոր տարածքները»։