կարևոր
2290 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-11 12:19

Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին»,- նշված է հայտարարության մեջ:

Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը: