կարևոր
1912 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-11 12:02

Արցախի հարավը թունելներով Շուշիին կապող ճանապարհին հենց Շուշիի մոտ կամուրջներից մեկն արդեն սարքել են, մյուսն էլ շուտով կավարտեն. Աղաբաբյան

Արցախի հարավը թունելներով Շուշիին կապող ճանապարհին հենց Շուշիի մոտ կամուրջներից մեկն արդեն սարքել են, մյուսն էլ շուտով կավարտեն. Աղաբաբյան

Արցախի հարավը թունելներով Շուշիին կապող ճանապարհին հենց Շուշիի մոտ կամուրջներից մեկն արդեն սարքել են, մյուսն էլ շուտով կավարտեն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը.

«Իսկ նույն հարավից Շուշի տանող և 0-ից սարքած ավտոմոբիլային ճանապարհին Շուշիի հատակագծով այգի են սարքում, որ անգամ տիեզերքից երևա։ Եվ էս ամենն ընդամենը 20-21 ամսում։

Իսկ մենք Խնձորեսկից Քաշաթաղի հարավ իջնող ռազմավարական և շրջանի վերաբնակեցման համար կենսական նշանակություն ունեցող Խնձորեսկ-Որոտան-Իշխանաձոր-Աղաձոր/Արծվաշեն-Միջնավան մոտ 80 կմ ճանապարհը 26 տարվա մեջ չասֆալտապատեցինք անգամ...

Չճանաչեցինք էն, ինչ մերն էր, չսիրեցինք էն, ինչ մերն էր, դրա համար էլ տվեցինք»։