կարևոր
1075 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-10 21:32

Հայաստանի հավաքականը շախմատային օլիմպիադայի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանից՝ Զվարթնոց օդանավակայան. 44-րդ Շախմատային Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը փոխչեմպիոն է դարձել:

Հայաստանի հավաքականն առաջին անգամն էր Արման Փաշիկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ առանց առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանի: ԱՄՆ հավաքականը, որի կազմում է այժմ Արոնյանը, 6-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային օլիմպիադայում: Թիմի ավագ ու գլխավոր մարզիչ Գաբրիել Սարգսյանը հաղթանակի հարցում Լեւոն Արոնյանի ներդրումը մեծ է համարում: Ասում է՝ թիմի բոլոր անդամների հետ երկար տարիներ պարապել է,  ուժեղ շախմատիստների աճի մեջ՝ մեծ ներդրում ունեցել: ԱՄՆ-ի հետ մրցախաղը ամենադժվարն է համարում: 

Շախմատիստներին դիմավորելու է եկել նաեւ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները մրցել են Ադրբեջանի հետ: Թեեւ կանանց թիմը պարտվել է, բայց տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակի է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ: Հատկապես այս հաղթանակն են  կարեւոր համարում  հավաքականի անդամները:

Թեեւ առաջին տեղը զբաղեցրած Ուզբեկստանի հավաքականը նույնքան՝ 19, միավոր է վաստակել, ինչ Հայաստանը, սակայն փոխչեմպիոն է հռչակվել մեր երկիրը:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։