կարևոր
616 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-10 21:23

Հայաստանի 18 համայնքում նախատեսվում է ՏԻՄ ընտրություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի 18 համայնքում նախատեսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. օրը՝ սեպտեմբերի 25 -ն է:  Ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու են  օգոստոսի 11-ից մինչեւ 21-ը: Ընդամենը 11 օր է մնացել, բայց համամասնական ցուցակների առաջին համարներին ներկայացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Ընդդիմադիր  կուսակցություններն առայժմ լուռ են: Իշխող թիմի ինքնավստահությունը ընդդիմադիրների համար հասկանալի է. ՏԻՄ-երում հաղթողներին  նստեցնում են՝ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նախորդ ընտրություններից հետո Հայաստանի որոշ համայնքներ փաստացի առանց ղեկավար մնացին, քանի որ հաղթած համայնքապետերին կալանավորեցին:  Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ճաղերի ետեւում հայտնվեց, փաստաբանի խոսքով, շինծու քրեական գործով:

Վանաձորում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան»  դաշինքը: Նրա օգտին քվեարկել էր ընտրողների 45 տոկոսը: Սակայն  ընտրված ավագանու անդրանիկ նիստից մեկ օր առաջ  համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, հետո կալանավորվեց:

Առուշ Առուշանյանը կալանավայրում իմացավ՝ Գորիսի քաղաքապետ է ընտրվել ձայների բացարձակ մեծամասնությամբ: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նրա մեկուսացումը կապեց Սյունիքի սահմանների հետքաշման հարցի հետ:

Վարդենիսի քաղաքապետի պաշտոնը՝՝՝ հաղթող ընդդիմադիր թեկնածուից վերցնելու համար ՔՊ-ն փորձեց դիմել կեղծիքի: Այս համայնքում, սակայն, չնայած ստեղծված  լարված իրավիճակին, հաղթեց ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանը: Դատարանը կայացրեց արդար որոշում եւ պարտված ՔՊ-ականները հրաժարվեցին մասնակցել անգամ հաղթող թեկնածուի երդման արարողությանը:

Ստեղծված մթնոլորտը համայնքներում բարենպաստ միջավայր եւ մրցակցային պայմաններ չի ստեղծել ազատ առաջադրումների համար՝ վստահեցնում են մարզաբնակները: Որպեսզի ՔՊ-ն ՔՊ-ի դեմ չմրց՝ իշխող թիմը պետք է թուլացնի լարվածությունը:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։