Հայաստան են ժամանում Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնները։ Նրանց դիմավորելու է գնացել նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Փայլուն արդյունք է, ուղղակի մի փոքր ուղղում՝ կիսեց առաջին երկրորդ տեղը, կարծում եմ, որ տղաներն իրոք շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով և արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը»,–լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։
Նա նաև հիշեցրեց, որ վերջին 30 տավա ընթացքում Հայաստանը շախմատային իր նվաճումներով երկրորդն է աշխահում և զիջում է միայն Ռուսաստանին, իսկ վերջին քսան տարում Հայաստանի ընտրանին առաջինն է աշխարհում․ «Սա լուրջ ձեռքբերում է»։
Դիտարկմանը, թե համացանցում գրում են, որ որտեղ իշխանությունները չկան, այնտեղ հայերը հաղթանակ են տոնում թշնամիների դեմ, ինչպես եղավ շախմատում և մեր ընտրանին հաղթեց Ադրբեջանի ընտրանուն, Սերժ Սարգսյանն ասաց, որ չի ցանկանում այս պահին խոսել այդ մասին։
Քաղաքական և Արցախին վերաբերող հարցերի Սերժ Սարգսյանը չպատասխանեց, նշելով, որ ՀՀԿ–ն մի քանի օր առաջ հայտարարություն է տարածել, որտեղ ամեն ինչ գրված էր։