կարևոր
2032 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-10 14:46

Լաչինի միջանցքը գրավելուց հետո Ադրբեջանը Արցախ մտնելիս պահանջելու է վիզա կամ ադրբեջանական անձնագիր

«Բաքուն ՀՀ-ի ոչնչացումն է ուզում, ովքեր կարծում են, որ ՀՀ-ի շահը պահանջում է Արցախը զիջել՝ չարաչար սխալվում են, սկզբում կկլանեն Արցախը, հետո արդեն հաջորդ հարվածը կլինի Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում, իսկ այս փուլում Ադրբեջանի կարճատև նպատակը Արցախի մեկուսացումը, կղզիացումն է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը գրունտային է, անձրևին, ձմռանը լուրջ խնդիրներ է առաջացնելու։

«Ադրբեջանցիների կողմից հաջորդ քայլով՝ Լաչինի իրավական ռեժիմը կասկածի տակ դնելն է լինելու, ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են թույլ չտան Արցախ մտնել, ասեն՝ պետք է վիզա ստանաք կամ ադրբեջանական անձնագիր: Իշխանության համար ԼՂ-ը խորթ է, ասում են՝ Արցախը անցավ տանք՝ ՀՀ-ն պահենք»,-նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։