կարևոր
829 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-10 13:17

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 771-ով՝ մեկ օր առաջվա 16 325-ի դիմաց: Այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 26-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 24 072 հիվանդ: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 770 657 դեպք:

Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 56՝ մեկ օր առաջվա 60-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 382 902 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել Է 14 552՝ մեկ օր առաջվա 13 092-ի դիմաց, մինչեւ 18 075 720, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: