կարևոր
1474 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-10 12:19

Արցախում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչված քաղաքացիները զորացրվում են

Արցախում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչված քաղաքացիները զորացրվում են

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հրամանագրի մեջ, մասնավորապես, նշված է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին»: