Առանց ժողովրդի կարծիքը հարցնելու՝ մի մարդ որոշել է զիջել հայրենի հողը, կյանքի ճանապարհը. ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Կատարվածից հետո, նրա համոզմամբ, առնվազն Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ Արտաքին գործերի նախարարը պետք է հրաժարական տային: Միակ մեղավորի՝ Փաշինյանի հետ, պետք է մինչ այս պահը խոսեր սեփական ընտանիքը:
Արցախի Հանրապետությունը շրջափակման վտանգի առջեւ է՝ ասում է Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանի՝ օր առաջ հեռացումը, նրա համոզմամբ, համապետական հրամայական է:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ շուտով Հայաստանում համապետական արտահերթ ընտրություններ լինեն: Նա նկատում է՝ Նիկոլը դեռ չի հեռացել, բայց ժողովուրդը ի վերջո կընտրի ազգապահպանության գաղափարը եւ կհեռացնի կործանարար ազդեցությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ արգելվել է: Նա Արցախ էր գնում թոռան մկրտությանը մասնակցելու համար: Չի զարմանում՝ գործող իշխանության դիվանագիտությունը դուրս է գործող բոլոր կանոններից:
Մանրամասնները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։