կարևոր
1636 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-09 16:46

Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ հնարավոր է հեռախոսազրույց ունենան

Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ հնարավոր է հեռախոսազրույց ունենան

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ Turkiye թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ երկու նախագահները չեն խոսել 2011թ-ից ի վեր:

Թուրքիայի նախագահը Սոչիում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է «ընտրել Սիրիայում խնդիրները լուծելու ուղին»՝ համագործակցելով Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ։

Հարցի շուրջ նաև խոսել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով.

«Սոչիում վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է հեռախոսով երկկողմ շփումների հեռանկարին, ապա դրա մասին  պետք է հարցնել Անկարային, կամ Դամասկոսին»:

Ասադ-Էրդողան հարաբերությունները լարվել են  Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր: