կարևոր
1156 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-09 16:33

Սևանա լիճ թափվող բոլոր գետերն աղտոտված են կենսածին նյութերով

Սևանա լիճ թափվող բոլոր գետերն աղտոտված են կենսածին նյութերով

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է 2022 թ․ հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Սևանա լիճ թափվող գետերում կենսածին նյութերի քանակությունը:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում:

Պարզվել է, որ Սևանա լիճ թափվող վերոնշյալ բոլոր գետերը աղտոտված են կենսածին նյութերով։

Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն: