կարևոր
1579 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-09 16:18

Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն

Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, իսկ ցերեկը՝ առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում`15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: 

Երևանում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +27 աստիճան տաքություն: