կարևոր
1270 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-09 16:02

Իշխանությունը շարունակում է վճռականորեն ոչնչացնել Հայաստանի համար նույնիսկ ապագայում հնարավոր որևէ դրական ակնկալիք․ Բաբայան

Իշխանությունը շարունակում է վճռականորեն ոչնչացնել Հայաստանի համար նույնիսկ ապագայում հնարավոր որևէ դրական ակնկալիք․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․ 

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեր օգտին կարգավորելու հարցում ինձ համար դիվանագիտության մեջ ամենաթույլ փաստարկը մշտապես եղել է Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն հիմնավորումը։ Այո, բոլոր կասկածներից վեր է, որ Արցախը պատմական Հայաստան է։

Սակայն, երբ գործ ունենք միջազգային հանրության հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, որի անդամներն են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, որոնք էլ պետք է փորձեն լուծում գտնել հիմնախնդրի համար, դժվար է ակնկալել, որ նրանք կհենվեն «պատմական» եզրույթի հիմնավորման վրա և այդ հիմքով էլ կսկսեն մեզ համար օգտակար քայլեր անել։ Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Ֆրանսիայից էլ «պատմական» հիմնավորմամբ պահանջներ կան, որոնց հետ իրենք, մեղմ ասած, այնքան էլ հաշտ չեն։ Բայց, միաժամանակ, նույնիսկ այդ՝ ինձ համար ոչ այնքան ամուր հիմնավորումը կարող է մեզ համար որոշակի դրական ազդեցություն ունենալ։

Եվ ի՞նչ, գործող իշխանությունը որոշեց ոչնչացնել նաև այդ ոչ այնքան էլ ամուր հիմնավորումը։ Օրվա իշխանությունը շարունակում է վճռականորեն ոչնչացնել Հայաստանի համար նույնիսկ ապագայում հնարավոր որևէ դրական ակնկալիք։ Նրանք ամեն բան անում են, որ վերջնականապես Հայաստանը զրկվի հնարավոր բոլոր հնարավորություններից, բացարձակապես ԲՈԼՈՐ։

Նիկոլյան իշխանությունը մեզնից հափշտակեց մեր անցյալը, մեր ներկան, իսկ հիմա շարունակում է կողոպտել մեր ապագան...»։