կարևոր
1033 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-09 15:31

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները հաջող են մասնակցել վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը:

Օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատորու քաղաքում տեղի է ունենում վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը:

Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, որտեղ, հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր:

Երիտասարդների պայքարում 553 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել նաև Գոհար Հարությունյանը:

Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր ընդհանուր առմամբ 6 մարզիկով: