կարևոր
1708 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-09 14:17

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տարավ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տարավ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տարավ:

Հնդկաստանում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը: Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:

Օլիմպիադայի վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ Ուզբեկստանը ավարտի պայքարը, քանի որ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները ունեն հավասար միավորներ: Ուզբեկստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում Նիդերլանդների հավաքականն է: