կարևոր
1576 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-09 13:38

Ռուսաստանի հարավի օդանավակայանների թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 17-ը

Ռուսաստանի հարավի օդանավակայանների թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 17-ը

«Ռոսավիացիա»-ն մինչեւ օգոստոսի 17-ը երկարացրել Է թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում:

Սահմանափակումը գործում Է փետրվարի 24-ից, այն կանոնավոր կերպով երկարացնում են: Թռիչքների արգելքը երկարացվել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: