կարևոր
1045 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-09 12:53

Արցախի ոստիկանությունում կիբեռհանցագործության մասին գրանցվել է հերթական հաղորդումը

Արցախի ոստիկանությունում կիբեռհանցագործության մասին գրանցվել է հերթական հաղորդումը

Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն օգոստոսի 8-ին ստացվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը` համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ըստ դիմողի,  ս.թ. օգոստոսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ,  «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։

Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։