կարևոր
1792 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-09 12:39

Մխիթար Պապոյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

Մխիթար Պապոյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 8-ի հրամանագրով Մխիթար Պապոյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում։ 

Վ,Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: