կարևոր
1681 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-09 12:27

Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել, և հիմա նրան դատում են 301.1 հոդվածով․ Մելիքյան

Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել, և հիմա նրան դատում են 301.1 հոդվածով․ Մելիքյան

Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17:00-ին, շարունակվելու է Արսեն Միրիջանյանի գործով դատական նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը։

«Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17:00-ին, շարունակվելու է Արսեն Միրիջանյանի գործով դատական նիստը։

Հիշեցնեմ, որ այս գործի առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը հնարել է քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին «պարտադրել է» հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։

Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար։

Այսօր Արսենը ցուցմունք է տալու, և հավանաբար սկսելու են «դատական վիճաբանությունները»։

Հետաքրքիր է լինելու, նիստն էլ դռնբաց է»։