կարևոր
2065 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-09 12:13

Զենքի օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ 2 զինծառայող.ԱՀ ՊԲ

Զենքի օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ 2 զինծառայող.ԱՀ ՊԲ

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը,  հարաբերականորեն  կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները  կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Օգոստոսի 8-ին , զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու  հետևանքով  վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ  Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը  և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։                                

ԱՀ ՊՆ