կարևոր
1651 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-09 11:34

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:

«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։

Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,-  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդա Սանչեսը: