կարևոր
919 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-09 10:52

Բայդենն այսօր կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթղթերը

Բայդենն այսօր կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 9-ին կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Բայդենի՝ Սպիտակ տան տարածած աշխատանքային գրաֆիկին հղումով։

Ինչպես նշվում է ԱՄՆ նախագահի աշխատանքային գրաֆիկում, երեքշաբթի օրվա երկրորդ կեսին Բայդենը հանդես կգա ելույթով և կստոևագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունների վավերացման փաստաթղթերը։

Հայտնի է, որ արարողությունը նախատեսվում է սկսել Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։ Դրան ներկա կգտնվի նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։