կարևոր
1162 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-09 09:16

Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել․ «Հրապարակ»

Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գեւորգ Փարսյան-2» անել: Սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին նա առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»: Իշխանությունների կողմից նախկինում հալածվող Փարամազյանն անկուսակցական է, ամիսներ առաջ իր դիմումի համաձայն  դուրս է եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։

Մեզ ասացին, որ Փարամազյանը չի ցանկանում ասոցացվել նախկինների հետ, դրա համար է ընտրել այս տարբերակը, որն իր կարծիքով` ավելի աշխատող է: Քաջարանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ իշխող ուժը, ցուցակը գլխավորելու է գործարար Արմեն Առաքելյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։ Ընդդիմությունն այստեղ թեկնածու չի առաջադրել, հավանաբար Փարամազյանին չվնասելու պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում