կարևոր
1159 դիտում, 1 ամիս առաջ - 2022-08-08 16:32

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Ուշադրություն

Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: 

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում oգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։