կարևոր
1855 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-08 10:38

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: