կարևոր
1927 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-08 09:11

Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

Մեկ շաբաթ է բոլոր մանրամասներով ուսումնասիրում եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի դրդապատճառները։ Այս մասին գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ե՛վ քաղաքական, և՛ ռազմական, և՛ ռեգիոնալ տեսանկյունից, դետալային, հաշվարկված օպերացիա էր։ 

Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրեցին, իսկ ռազմական առումով՝ ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը՝ մեծացնում ճնշումը։

Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի, եթե նույնիսկ ինչ-ինչ հրաշքով, նման ցանկություն առաջանար։

Այս ծանր պայմաններում հնարավորության պատուհան կարող է բացվել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, հակառակ դեպքում Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում և որքան իրավիճակը թույլ տա՝ կշարժվի առաջ»։