կարևոր
1588 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-08-06 21:57

ՀՀ իշխանությունները կատարեցին Ադրբեջանի ևս մեկ պահանջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ թշնամին սկսել է Գանձասարի ու Լաչինի ուղղությամբ խփել, Ալվինա Աղաբաբյանը Քոլատակում է եղել: Չեն կարողացել անգամ երեխաներին դուրս բերել. խփում էին  Հայաստան-Արցախ միակ կապին՝ Լաչինի ճանապարհին: Երկու օր անց, վերադառնալու ճանապարհին, նա ադրբեջանական կողմի կառուցած նոր ճանապարհին տեսել է ռուս խաղաղապահների երեք մեքենա:

Աղաբաբյանը նկատել է՝ հայկական կողմից մեքենաներ չկային:

Ադրբեջանի մոտ ստացվում է պահանջել եւ ստանալ: Վերացնում է դիմադրության բոլոր օջախները եւ առաջին տեղում հենց Պաշտպանության բանակն ու ռազմականացված կառույցներն են:

Արցախը պաշտպանելու գրեթե բոլոր հնարավորությունները չեզոքացվում են: Ժամկետից շուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս բերեցին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողներին: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հարապետությունից Արցախ զորակոչը դադարեցվեց: Մինչ այդ իրականացված զորակոչով Արցախում պարտադիր ժամկետային ծառայություն անցնողները պետք է զորացրվեին օգոստոսի վերջին: Մինչդեռ վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայից անմիջապես առաջ, ժամանակից շուտ, Հայաստանը կատարեց ադրբեջանական պահանջներից եւս մեկը․ դուրս բերեց զորքերը:

Արցախի իշխանությունների եւ Պաշտպանության բանակի կողմից չկա ոչ մի մեկնաբանություն՝  թե ինչու եւ ինչ փաստաթղթով տեղի ունեցավ հրատապ զորացրումը: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համոզմամբ Ադրբեջանը պահանջում է Արցախի ամբողջական զինաթափում:

Հայկական երկու հանրապետությունների կապը երաշխավորող Լաչինի միջանցքը յուրացնել ցանկացող Ադրբեջանը օրեր առաջ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ ներկայացրեց՝ առաջիկայում երթեւեկությունը կազմակերպել նոր երթուղով: Նոր երթուղին՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհը, սկայան, մինչեւ գարուն նոր պատրաստ կլինի: Այսինքն, Ադրբեջանի պահանջը կատարելու դեպքում կկտրվի Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների կապը: Պաշտպանությունը չեզոքացնելու համար Ադրբեջանը կիրառում է եւս մեկ մեթոդ . մի քանի ամիս է՝՝ ակտիվ խոսում է Արցախում գործող «անօրինական զինված խմբավորումների» գոյության մասին՝ նկատի ունենալով Արցախի պաշտպանության օջախները: Նաեւ զգուշացնում՝ «հակաահաբեկչական գործողությունների» անհրաժեշտության մասին:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում