կարևոր
2338 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-06 19:43

Խաղողագործները կրկին մենակ են մնացել․ խնդիրները մեծացել են պետության պասիվության պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խաղողագործները կրկին մենակ են մնացել․ խնդիրները մեծացել են պետության պասիվության պատճառով:

Խաղողի ինքնարժեքը զգալի աճել է, մթերման գինը նույնպես պետք է բարձրանար, բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը:

Խաղողագործության ոլորտում շատ խնդիրներ ավելի են մեծացել պետական կառույցների պասիվության պատճառով: Գյուղացիներն այս տարի եւս կրակն են ընկել մթերման ձեռքը: Ավելի քան ութսուն կազմակերպությունից ընդամենը մի քանիսն են փորձում քիչ թե շատ կանգնել խաղողագործի կողքին: 

Մթերող ընկերությունները չեն շտապում գյուղացիների հետ պայմանագրեր կնքել: Գյուղացիներն էլ համոզված են` այս տարի էլ ստիպված կլինեն փողոց փակել: Այդպես են սովորեցրել՝ ցավով նշում են նրանք:

Պտղաբերության խորհրդանիշ խաղողը մեր օրերում մատնվել է անուշադրության: Խաղողագործներն ամբողջ տարին տանջվում են՝ սպասելով արդյունքի, որը կա՛մ ուշանում է, կա՛մ այդպես էլ չի գալիս:

Խաղողը երեխայի պես է, վստահեցնում են խաղողագործները, պետք է խնամել եւ սիրել: Ամեն մարդու բան չէ խաղողի մշակությամբ զբաղվելը: Նրանք ցավով են նշում՝ պետությանը ոչինչ չի հուզում: 2018 թվականին նորընտիր կառավարությունը խոստումներ տվեց՝ թողնելով անկատար: Գյուղացին կրկին մենակ է՝ իր խնդիրների հետ: Մեղավորին՝ գտել են: Խաղողագործները հույսները դրել են միայն Աստծո վրա: Չեն պատրաստվում լքել հայրենիքը, բայց նաեւ հասկանում են՝ այսպես երկար չի կարող շարունակվել:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում