կարևոր
1750 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-08-06 13:43

Ադրբեջանական ուժերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ․ Ռոբերտ Մենենդես

Ադրբեջանական ուժերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ․ Ռոբերտ Մենենդես

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների առնչությամբ։ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մենենդեսը: