15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի և Բերձորի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։
«Հայկ Խանումյանը մեզ տարհանման ծրագիրն է ներկայացրել, ասել է՝ ով որտեղ է գնալու, ինչ է անելու։ Մենք թուղթ ենք լրացնելու, նշելու ենք՝ յուրաքանչյուրս որտեղ է գնալու։ Ընդհանուր առմամբ՝ գյուղի բնակիչները պատրաստ էին, գիտեին՝ ինչ է ինելու: Այսքան ժամանակ մեզ չէին աջակցում, զորք չէին բերում: Ժողովրդին, եթե զենք բերեն տան, հզորացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գա»,- նշեց Չաուշյանը:
Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւս հարցը քննարկվել է։
«Նախագահը չի կարող ոչ բացատրի, ոչ էլ պատճառաբանի, քանի որ ինքը բանակցող կողմ չի: Ես իրեն չեմ արդարացնում, բայց իրենից ի՞նչ պահանջենք: Փաշինյանն է այս ամենին հասցրել: Իրա կարգախոսն է՝ բոլորը մեղավոր են բացի իրենից»,- ընդգծեց Անդրանիկ Չաուշյանը։