կարևոր
1444 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-08-06 09:21

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է վերջին զարգացումները։ Այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում։

«Ես առանձին հեռախոսազանգեր եմ ունեցել նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում առկա վերջին զարգացումների հետ կապված», - գրել է նա։

Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպման բանալին երկխոսությունը շարունակելն է։

«Տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ առանձին զանգեր եմ ունեցել նախագահ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա եւ բաց կապեր», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը: