կարևոր
1504 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-08-05 23:00

Ճարտարապետների խումբը Հայաստան կժամանի՝ ուսումնասիրելու պատմական ժառանգությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի զարգացման մրցույթին, որպես ժյուրիի անդամ հրավիրված ճարտարապետը անհեթեթ է համարում Ադրբեջանի դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ՝ թաղամասն ադրբեջանական ճանաչելու պահանջով: Երբ Կոնդը կար Ադրբեջանը գոյություն չուներ:

Իրանական մշակույթի հետքերը մնացել են խանությունից: Երևանի Կոնդ բնակավայրը կառուցապատելու մրցույթն արդյունք չի տվել: Ճարտարագետը բացատրել է. Կոնդն այն բնակավայրն է, որն ունի պատմություն ու մշակութային արժեք է ներկայացնում: Մինչեւ որեւէ փոփոխություն կատարելը պետք է այն լավ ուսումնասիրել: Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունն ուսումնասիրելու, տեսածն ու լսածը թղթին հնաձնելու, քարտեզագրելու, և այդ հրաշալիքների մասին աշխարհին պատմելու համար արդեն սեպտեմբերին Հայաստանում կլինեն ճարատարապետական ժառանգության ուսումնասիրությամբ ու պահպանությամբ զբաղվող Ռե Շկոլա միջազգային կազմակերպության ֆրանսիացի, գերմանացի և ռուս մասնագետները:

Պատմաբաններով, փորձագետներով, ճարտարապետներով և հնէաբաններով խմբի առաջին կանգառը կլինի նախ Դիլիջանում, հետո Սյունիքում: Վորկ Շոպ ծրագրով կուսումնասիրեն Դիլիջանի Խորհրդային շրջանի մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանները, իսկ Սյունիքում եվրոպացի մասնագետների երեսունհինգ հոգանոց գիտական արշավախումբը սեպտեմբերից կսկսի Լեռնային Հայաստանի մի քանի հնագույն բնակավայրերի առավել խորն ու բազմաշերտ ուսումնասիրությունն ու քարտեզագրումը:

«Սա համարձակ նախաձեռնություն է, նպատակը հայոց հնագույն քաղաքակրթության մշակութային ժառանգության հետքերը աշխարհին փաստերով ներկայացնելն ու դրանք պահպանելն է»,-ասում է Ռե Շկոլայի հիմնադիրը.

Հայաստանը՝ որպես համաշխարհային մշակութային ժառանգության օրրան ուսումնասիրելու գաղափարը ծնվեց, երբ հնագույն քարտեզներից մեկի վրա Ռե Շկոլայի մասնագետները հայտնաբերեցին հայկական մշակույթի հետքերը փաստող կոթողների մասին հիշատակումներ: Հարավային Ամերիկայից մինչեւ Սինգապուր, Մերձավոր Արևելքից՝ Ասիա, «Եվրոպական երկրներ», իսկ սա նշանակում է, որ հայկական մշակույթի մաս կազմող ժառանգությունը գտնվում է ոչ միայն Հայաստանում այլեւ երկրի սահմաններից դուրս: Տյուտչեւան ասում է՝ աշխարհում քչերը գիտեն այդ մասին, նաեւ չգիտեն, որ հայերը ցանցային ու ֆենոմենալ ժողովուրդ են:

Մշակութային ժառանգության ուսումնասիրմամբ ու պահպանությամբ զբաղվող՝ Ռե Շկոլա միջազգային դպրոցը գիտական արշավանքերից ու հնամենի բնակավայրերի ուսումնասիրություններից բացի Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի հետ համատեղ անցկացնելու է մեկամյա ուսումնական դասընթացներ Հայաստանում: Եվ ինչպես ասում է դպրոցի հիմնադիրը՝ Հայաստանը դառնում է Նոյան Տապան բոլորի համար:

Մանրամասները` տեսանյութում