կարևոր
1465 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-08-05 17:01

Նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը լքեն իրենց տները․ Համայնքապետեր

Նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը լքեն իրենց տները․ Համայնքապետեր

Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

«Նիկոլը վերացրել է բանակը ու հանել է վերջին զինվորին։ Բնակիչները իրենց դավաճանված են զգում, անտեր։ Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, բայց որոշակի հույսեր ունեինք։ Աչքի լույսով պահել ու պայքարել ենք, հիմա ժողովրդին դարձնում են ոչնչություն», - ասել է Չավուշյանը։

Համայնքապետը հայտնել է, որ հայկական կողմը այս կերպ է վարվում, իսկ ադրբեջանցիներն էլ ասում են՝  ճանապարհը կառուցել, վերջացրել են, և իրենց խնդիրը չէ՝ հայկական կողմը կառուցել է, թե ոչ այլ ճանապարհ․ «Պահանջում են՝ պետք է հանձնել ճանապարհը և վերջ», - ասել է Անդրանիկ Չավուշյանը։

Tert.am-ի հետ զրույցում Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ հայտնել է, որ նույն որոշման մասին բերձորցիներին ևս Հայկ Խանումյանը հայտնել Է․«Ասել է՝ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքենք մեր տները, պետք է տարհանում սկսենք, հասկանանք՝ ինչ է լինում»։