կարևոր
2551 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-08-05 12:26

Արցախի պետականության անկումը կարող է կասեցվել միայն զենքով, զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով. Գևորգ Դանիելյան

Արցախի պետականության անկումը կարող է կասեցվել միայն զենքով, զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով. Գևորգ Դանիելյան

«Եվ միայն, 2018 թվականին բռնկված համաժողովրդական հեղափոխության շնորհիվ Հայաստանի պետականության անկումը ժամանակավորապես կասեցվեց»։ Այս տողերն արտացոլված են 2022 թ. ակադեմիական ինստիտուտի որոշմամբ հրատարակված գիտական մենագրությունում։ Այս մասին գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Ի դեպ, հեղինակի հետ հին ընկերներ ենք, և խնդիր չեմ տեսնում, որ տարիքով ավագ դոկտորը ունենա իր ուրույն կարծիքը, որքան էլ այն ինձ համար առնվազն տարօրինակ թվա։

Խնդիրը բոլորովին այլ հարթության վրա է, այն ճահճոտ հարթության, որի վրա գտնվում ենք, բայց մտովի մեզ պատկերացնում որպես դրախտի բնակիչներ։ Ընդ որում, կրթական ցենզը ևս վճռորոշ չէ։

Հ.Գ. Արցախի պետականության անկումը կարող է կասեցվել միայն զենքով, զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով ու եղանակով, կյանքի հարց է, դա հեշտ չէ, բայց արել են դեռևս 80-ականների վերջերին, երբ անասելի բարդ էր։

Էթիկայի կանոններին անհարիր մեկնաբանություններ չանել»: