կարևոր
2257 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-08-05 11:33

Փաշինյանից առաջարկներ չենք տեսել․ Լավրովը արձագանքում է Փաշինյանին

Փաշինյանից առաջարկներ չենք տեսել․ Լավրովը արձագանքում է Փաշինյանին

Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի չեմ կարող կռահել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած մտքերին ՌԴ խաղաղապահ զորքերի վերաբերյալ։

«Այո, Ռուսաստանը դեռ չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործունեության վերաբերյալ Հայաստանի առաջարկները։ Իրականում այն պայմանավորվածությունները, որոնք եղել են եռակողմ, դրանից բացի, կողմերը իրենք իրավունք ունեն ներկայացնելու իրենց սեփական առաջարկություննեը»։