18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացումներին: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը՝ տեղեկացնելով, որ Մակրոնն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով լիարժեք թափ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին:
«Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի՝ մասնավորապես Լաչինի միջանցքի զարգացումների առնչությամբ: Նա կոչ է արել անել ամեն բան՝ խուսափելու էսկալացիայից և լիարժեք ծավալ հաղորդելու Հայաստանի հետ բանակցություններին: Նա ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները հարգելու կարևորությունը:
Ֆրանսիան շարունակում է սերտ շփման մեջ լինել կողմերի ու իր գործընկերների հետ՝ շարունակելու աջակցել ու նպաստել ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանի կայունության»,- ասվում է հայտարարության մեջ: