կարևոր
1582 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-08-05 09:36

Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը

Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը

ԱՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական  ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Հայկական կողմից կորուստներ չկան։    

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական  որոշակի դինամիկայով։                                       
Ռուսական խաղաղապահ  զորակազմի միջնորդությամբ,  իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։